Աբովյանում 2 եղբայր գնացել են դպրոցի բակ` հաշիվներ պարզելու. վեճի ընթացքում մարդ են սպանել

Աբովյանում տղամարդու սպանության պատճառն անհասցե հնչած հայհոյանքներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ բացահայտվել է 2019-ին Աբովյան քաղաքի բնակչի սպանությունը և մեղադրանք առաջադրել Աբովյան քաղաքի 33-ամյա բնակչին համաքաղաքացուն սպանելու համար։

ԲՀԿ-ական նախկին պատգամավորին ու նրա որդուն մեղադրանք է առաջադրվել

Պարզվել է, որ 2019թ. հունիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյանի 33-ամյա բնակիչը վիճաբանել է նույն քաղաքի մեկ այլ բնակչի հետ՝ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում անհասցե հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ: Աբովյանի բնակիչը, պարզաբանումներ ստանալո նպատակով, 33-ամյա տղամարդու հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Սակայն տեսնելով, որ հանդիպումը չի կայանում, 33-ամյա տղամարդու շրջապատում հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին` այդկերպ նրան պարտադրելով հայհոյանքներից վիրավորված անձամբ հանդիպել իր հետ:

2019թ. հուլիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, երբ 33-ամյա տղամարդը գտնվել է Աբովյանում գործող համակարգչային խաղերի սրահի մոտ, համաքաղաքացին, դանակը ձեռքին, նրան հանդիպելու նպատակով՝ հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է սրահին։ Այդ մասին 33-ամյա տղամարդը հեռախոսազանգով տեղեկացրել է եղբորը: Վերջինս գնացել է նշված համակարգչային խաղերի սրահ:

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» «Արսեն Երևանսկուն» և ևս 11 անձի

«Քիչ ժամանակ անց եղբայրները, վերցնելով նախապես ապօրինի կերպով ձեռք բերված հրազենը, գնացել են տեղի դպրոցներից մեկի խաղահրապարակ։ Այնտեղ մի խումբ անձանց հետ հարվածներ են հասցրել Աբովյանի բնակչի գլխին և մարմնի տարբեր մասերին։ Այդ ընթացքում 33-ամյա տղամարդը կրակել է վերջինիս կրծքավանդակին, որի հետևանքով նա տեղում մահացել է»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Ապարանի համայնքապետին 4 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել