ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի կառավարությունը կոչ է արել երկրի բնակչությանը, հատկապես նրանց, ովքեր վերջին 12 օրվա ընթացքում գտնվել են Աջարիայում, COVID-19–ի ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկական կենտրոններ կամ զանգահարել թեժ գծի 112 հեռախոսահամարով: Այս մասին ասված է երկրի քաղաքացիներին ուղարկված SMS հաղորդագրության մեջ։
Վրաստանի իշխանությունները նման կոչով հանդես են եկել երկրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվի աճի պատճառով։
Երկրի ղեկավարությունը խորհուրդ է տալիս դիմակներ դնել փակ տարածքներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պահպանել սոցիալական հեռավորությունը։
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 45-ով, դրանցից 23-ն Աջարիայի հետ են կապված։
Սեպտեմբերի 8-ի դրությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1729 է, մահացել է 19 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։