Ինքնաթիռներում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մե՞ծ է. փորձագետների պատասխանը

Ավիաընկերությունների մեծ մասը ներդրել է ավիատրանսպորտի մաքրման և ախտահանման միջոցներ, ինչպես նաև դիմակների կրման ռեժիմի խիստ վերահսկողություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ավիաթռիչքները կորոնավիրուսի համավարակի թիրախային կենտրոն չեն դառնա, վստահեցնում է Daily Express պարբերականը:

Կարծիք կա, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում ավիաթռիչքները վարակի տարածման աղբյուր կարող են դառնալ` վտանգելով հազարավոր մարդկանց առողջությունը։ Սակայն բժշկության ոլորտի փորձագետները հավաստիացնում են, որ դա այդպես չէ։

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

Ինֆեկցիոնիստների ամերիկյան ընկերության ներկայացուցիչ Ամեշ Ադալիի կարծիքով ՝ ամենամեծ ռիսկի կարող են ենթարկվել այն ուղևորները, որոնք շփում կունենան ասիմպտոմ թոքաբորբ տանող ուղևորների հետ։

«Սակայն մարդիկ կարող են նման շփումներ ունենալ և ինքնաթիռներից դուրս, այնպես որ օդանավերում կորոնավիրուսով ավելի հաճախ վարակվելու հավանականությունը մեծ է չէ, քան որևէ այլ տեղում», – ասում է Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի դոցենտ Ջոզեֆ Ալենը:

Ավիաընկերությունների մեծ մասը ներդրել է ավիատրանսպորտի մաքրման և ախտահանման միջոցներ, ինչպես նաև դիմակների կրման ռեժիմի խիստ վերահսկողություն: Բացի այդ օդափոխությունը նույնպես ավելի հաճախ է կատարվելու, ինչը թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը:

Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը