Հետախուզման մեջ գտնվող «Սիցիլը» հայտնաբերվել է գարեջրատանը՝ «ռազբորկայի» ժամանակ

«Ռազբորկային» մասնակցել է նաև «Սիցիլի» սանիկը՝ Կոստյան, որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արարատի մարզում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող, հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի, Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը:

Արմավիրում խմիչքից թունավորման քրեական գործով ևս երկու անձ է ձերբակալվել

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սարգսյանը եղել է Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչև ԱԱԾ-ի ու ոստիկանների ժամանումը, ինչ-որ հարցի շուրջ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության:

Ըստ տեղեկությունների՝ գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային» մասնակից է եղել նաև «Սիցիլի» սանիկը՝ Կոստյան, որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:

Ընկերոջս վրեժն էի լուծում․ Թաթարստանում գործարարի սպանած Արայիկ Միրզոյանը ցուցմունք է տվել

Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ: