Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը, երկու անգամ փորձելով սպառնալ Յուրչենկոյի դարպասին։ 9-րդ րոպեին Հայաստանի հավաքականն աջ եզրում ստացավ տուգանայինի իրավունք, որն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, սակայն Աստանայի հարձակվողի հարվածը բարձր ստացվեց։
12-րդ րոպեին Անգուլո Վբեյմարը մրցակցի կիսադաշտում խախտեց կանոնները և զգուշացվեց դեղին քարտով։
Առաջին կեսի միջնամասում գնդակին ավելի շատ տնօրինում էր Հայաստանի հավաքականը։ Մեկ երկու հեռահար հարվածի փորձ կատարեց Տիգրան Բարսեղյանը, սակայն մրցակցի պաշտպանները կարողանում էին ճիշտ ժամանակին փակել գնդակի ճանապարհը։
Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է. Կապառոսը լավ խաղ է խոստանում
44-րդ րոպեին Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի գրոհներն ավելի վտանագվոր էին։ 55-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը շրջանցելով մրցակցի երկու ֆուտբոլիստի՝ փորձեց հարվածով գրավել դարպասը, սակայն մրցակցի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։
Հանդիպման 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը և խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր հերոսանալ, սակայն մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, խառնաշփոթից հետո գնդակը հայտնվեց Անգուլո Վբեյմարի մոտ, որը մոտ 25 մետր հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։
Երկրորդ գոլից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվացավ և մի քանի պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։
Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում