Ֆրանսիայի նախագահը Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է ազգային շքանշանով

Ֆրանսահայի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախկին խորհրդական մեր հայրենակից Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է «Վաստակի համար» ազգային շքանշանով:

Ելիսեյան պալատում գեղեցիկ արարողության ժամանակ Փանոսյանը ճանաչվել է Մերիտի ազգային շքանշանի ասպետ։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

​Աստրիդ Փանոսյանը «Առաջ Հանրապետություն»  ֆրանսիական կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության համահիմնադիրն է: Կուսակցությունը հիմնադրվել է 2016թ. ապրիլի 6-ին։ Նա նաև Unibail-Rodamco SE ռիելթորական ընկերության տնօրենն ու վարչության անդամն է, գլխավոր գործադիր տնօրենը։

Աստրիդ Փանոսյանը հավակնում է դառնալ Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Բացի այդ, Փանոսյանն աշխատել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային տեխնոլոգիաների նախարարի խորհրդական, որտեղ պատասխանատու էր տնտեսական գրավչության և միջազգային ներդրումների համար:

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի կոմերցիայի Բարձրագույն դպրոցի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների IEP ինստիտուտի շրջանավարտ է։ Ֆրանսահայ Հարվարդի համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան: