Հայկ Ալումյանի ասուլիսը. «Սահմանադրական կարգի տապալման գործի նոր մանրամասներ»

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Ասուլիսի ընթացքում կբացահայտվեն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործի նոր մանրամասներ:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: