ԱՄՆ–ն հայտնվել է 2 տարերքների՝ ձնաբքի ու սարսափելի շոգի ճիրաններում. լուսանկար Սուրենյանից

Օդերևութաբանները նաև ձյան առատ տեղումներ, հզոր մրրիկ ու ցրտահարություն են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում ԱՄՆ-ում արված լուսանկար է հրապարակել:

«ԱՄՆ կենտրոնական նահանգներում +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել»,- գրել է Սուրենյանը:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` այս պահին սաստիկ ձնաբուք է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Առատ ձյան տեղումներ են գրանցվել նաև Վայոմինգ նահանգում:

Տորնադոն քաղաքը գրեթե ջնջել է երկրի երեսից. ԱՄՆ–ի սարսափելի աղետի հետևանքները. տեսանյութ

Հզոր տորնադո Ղրիմում. ականատեսները տեսագրել են բնության պոռթկումը

Առատ ձյունը փակել է Կորորադոն Վայոմինգին կապող ավտոմայրուղին, բայց տեղի օդերևութաբանների կանխատեսմամբ` սա միայն սկիզբն է:

Ձնաբուքը կշարունակվի նաև առաջիկա ժամերի ընթացքում: Օդերևութաբանները նաև ձյան առատ տեղումներ, հզոր մրրիկ ու ցրտահարություն են կանխատեսում:

Մինչ ԱՄՆ կենտրոնական նահանգներում ցուրտ ձմեռային եղանակ է, Կալիֆոռնիայում շարունակում են պայքարել մասշտաբային անտառային հրդեհների դեմ:

ԱՄՆ-ի հարավում տորնադո է մոլեգնել, մահացածներ կան. տեսանյութ

Ամերիկյան լրատվամիջոցների որակմամբ` երկիրը հայտնվել է եղանակային երկու տարերքների՝ ձնաբքի ու սարսափելի շոգի ճիրաններում: