Մոսկվայից Երևան 7 չարտերային չվերթ կիրականացվի. դեսպանատուն

Տոմսերը վաճառվում են «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերում և «Red Wings» ավիաընկերության մոսկովյան գրասենյակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը:

Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն

Ըստ այդմ՝ չվերթեր են նախատեսված սեպտեմբերի 15-ին(ժամը 23:40-ին), 16-ին (ժամը 11:00-ին), 17-ին (ժամը 01:40-ին), 18-ին(ժամը 11:00-ին), 19-ին(ժամը 17:00-ին), 20-ին(ժամը 15:30-ին) և 21-ին (ժամը 11:00-ին):

Չվերթերը կիրականացնեն «Red Wings» և «Nord Star» ընկերությունները՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից: Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է:

«Տոմսերը կարող եք ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ «Red Wings» ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գրասենյակ 3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերն ամրագրելու համար զանգահարել +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55) հեռախոսահամարներով»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն

Մարտից կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանը և Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, փակել են ավիահաղորդակցությունները այլ երկրների հետ։ Բացառություն են միայն բեռնատար օդանավները, ինչպես նաև քաղաքացիներին արտերկիրներից իրենց բնակավայր վերադարձնելու նպատակով կազմակերպած չվերթերը։