ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի փոխանցմամբ` խոսքը գնում է անձի վերաբերյալ քվեարկության մասին, իսկ քվեարկությունը գաղտնի է։
«Նախ` որևէ մեկը այդ հարցի կապակցությամբ որևէ դիրքորոշում չի կարող արտահայտել, և երկրորդ` Աժ–ում քննարկումներն, ի վերջո, ֆորմալ բնույթ չեն կրում, այլ նպատակ են հետապնդում հասկանալ, թե տվյալ անձը ՍԴ դատավորի պաշտոնում արդյո՞ք ունակ է իրականացնել այն գործառույթներն ու առաքելությունը, որ դրված է ՍԴ դատավորի առջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանի վերաբերյալ և պատրաստվում է մերժել նրա թեկնածությանը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջին անգամ առաջադրվել է 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովը թեկնածուին մերժեց 2019թ. մայիսի 29-ին: ՀՀ նախագահը Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել է երկրորդ անգամ:
Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը