Հիմա էլ հիվանդ է. Հայկ Մարությանը կրկին աշխատանքի չէր եկել

Երևանի քաղաքապետը արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին: Բացի այդ, երկու շաբաթ ինքնամեկուսացել էր COVID-19 վարակակրի հետ շփման պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր չէր մասնակցում ավագանու նիստին։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր նիստը, հայտնեց, որ Մարությանը հիվանդ է և այդ պատճառով չի եկել նիստին։

Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, Սարգսյանը չասաց։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հրաժարվեց պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետը արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին, բացի այդ, երկու շաբաթ ինքնամեկուսացել էր COVID-19 վարակակրի հետ շփման պատճառով։