«Հայաստան դրախտավայր». Արմեն Սարգսյանը Լոռվա չքնաղ վայրերի լուսանկարներն է հրապարակել

Լոռվա Արևածագ գյուղի հիասքանչ լուսանկարներն անտարբեր չեն թողել ՀՀ նախագահի հետևորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով հիացնել ու զարմացնել Instagram սոցցանցի իր հետևորդներն։ Այս անգամ երկրի ղեկավարը Լոռու տեսարժան վայրերից է գեղեցիկ լուսանկարներ հրապարակել։

«Հայաստան Դրախտավայր, գեղեցիկ տեսարան Լոռվա Արևածագ գյուղից»,–լուսանկարաները մակագրել է նա։

Դատելով 4000–ից ավելի հավանումներից` օգտատերերը համաձայնել են նախագահի գնահատականի հետ։ Շատերը մեկնաբանություններ են գրել` նշելով, որ իրոք Հայաստանը դրախտավայր է։ ««Հրաշք է», «Չքնաղ է»,–գրել են նրանք։