Ֆիլիպ Կիրկորովի երեխաները հոր հետ չեն ապրում. երգչի հայրը բացահայտել է՝ ինչու

Այժմ Մարտին-Քրիստինն ու Ալլա-Վիկտորիան ապրում են երգչի համերգային տնօրենի հետ։
Sputnik

Երևան, 8 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ Մարտին-Քրիստին և Ալլա-Վիկտորիան, հոր հետ չեն ապրում: Տեղեկությունը ՆՏՎ հեռուստաալիքին հայտնել է երեխաների պապիկը՝ Բեդրոս Կիրկորովը:

«Նա ինձ նման չէ». Ստոցկայայի որդուն բարկացնում է, որ իրեն շփոթում են Կիրկորովի տղայի հետ

Պարզվում է՝ երգիչը վերանորոգման աշխատանքներ է սկսել իր առանձնատանը և երեխաներին իրենց դայակների հետ ժամանակավոր բնակության ուղարկել իր համերգային տնօրենի մոտ: Տնօրենի տունը գտնվում է դպրոցի մոտակայքում, որտեղ հաճախում են երեխաները։ Ալլա-Վիկտորիան և Մարտին-Քրիստինը դայակների հետ ոտքով են գնում դպրոց։

«Դայակները նույնպես այնտեղ կապրեն, այնտեղ պայմանները լավ են»,- նշել է երգչի հայրը։

«Հիմարություն է»․ Կիրկորովի ու Դավայի տեսահոլովակն ալեկոծել է համացանցը

Հիշեցնենք, որ Կիրկորովի երեխաները ծնվել են փոխնակ մորից։ Ալլա-Վիկտորիան ծնվել է 2011 թվականին Մայամիում, իսկ Մարտին-Քրիստինը՝ 2012-ին ԱՄՆ-ում: Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, որ փոփ արքայի երեխաները ստիպված են եղել Գիտելիքի օրն անցկացնել առանց հոր, քանի որ նա այդ ժամանակ Կապադովկիայում էր։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Филипп Киркоров (@fkirkorov)