Ահա և վճիռը. դերասան Եֆրեմովին մինչև 12 տարվա ազատազրկում է սպասում

Դերասան Միխայիլ Եֆրեմովը մահվան ելքով վթարի գործով վճռի հրապարակմանը դատարան է ներկայացել առանց անձնական իրերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Դատարանը դերասան Եֆրեմովին մեղավոր է ճանաչել մահվան ելքով վթարի գործով։ Ազատազրկման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ։

Սա խեղկատակություն է, Եֆրեմովի տեղը բանտն է․ երգչուհի Նարգիզը զայրացել է

«Խմիչքի ազդեցության տակ տրանսպորտային միջոցը վարելիս ՃՏՊ է գրանցվել, որը հանգեցրել է մահվան»,– վճիռն ընթերցելիս նշել է դատավոր Ելենա Աբրամովան։

Դատախազությունը դերասանի համար 11 տարվա ազատազրկում և ազատվելուց հետո 3 տարի մեքենա վարելու արգելք է պահանջել։ Պաշտպանությունն արդար վճիռ է հայցել` առանց ազատազրկման։ Ինքը` դերասանը, իր վերջին խոսքում ասել է, որ «տասը տարի հաստատ կտան»։

Փաստաբան Փաշաևն ասել է` քանի տարվա ազատազրկման կդատապարտեն Միխայիլ Եֆրեմովին

Եֆրեմովի նկատմամբ հարուցած քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյեկոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։ «Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց հիվանդանոցում մահացել է։Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։

Դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է, որ մահացու վթարի մեղավորն ինքն է

Նման հանցագործության համար ՌԴ Քրեական օրենսգիրքն առավելագույնը 12 տարվա ազատազրկում է սահմանում։