ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղը պայթյունից հետո հիմա նորմալ գործում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է գործարանի փոխտնօրեն Ավետիք Գասպարյանը։
Նրա խոսքով` վթարը բավականին տեղային էր, ուստի հնարավոր է եղել մասնաճյուղի աշխատանքը բավականին արագ վերականգնել:
«Մի քանի օրով խաղողի մթերման աշխատանքները տեղափոխել էինք մեր մեկ այլ՝ Արտաշատի մասնաճյուղ, բայց կարճ ժամանակ անց նորմալ ռեժիմով վերսկսել ենք աշխատել», - հավելեց Գասպարյանը:
Այժմ արտադրական տարածքները պայթյունի հետևանքներից մաքրված են, իսկ սարքավորումները կարգի են բերված։
Հիշեցնենք՝ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում՝ 30 տոննանոց ապակյա տարայի պայթյունի հետևանքով։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ-ի չորս հրշեջ-փրկարարական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել և մարվել էր մեկ ժամվա ընթացքում։ Պայթյունից մահացել են գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրենը։
Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ