Սոչիում կորած արշավախմբի հետ հաջողվել է կապ հաստատել. մանրամասներ

Զբոսաշրջային խմբի որոնումներին միացել է մոտ 200 մարդ։ Աշխատանքներում ներգրավվել են հեծյալ ջոկատներ և ուղղաթիռ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. 11 զբոսաշրջիկներից բաղկացած խումբը, որը բաղկացած է 3 մեծահասակներից և 8 երեխայից (9-ից 16 տարեկան), կորել էր Սոչիի լեռներում, կապ է հաստատել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, վկայակոչելով Կրասնոդարի մարզի դատախազության ներկայացուցչի։

Սոչիի սարերում` 2320 մետր բարձրության վրա, զբոսաշրջիկներ են կորել. խմբում 8 երեխա կա

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սոչիում մի խումբ զբոսաշրջիկներ մեկնել են սարեր և հարազատների հետ դուրս չեն գալիս կապի:

Պարզվել է, որ Տվերից չգրանցված 11 հոգուց բաղկացած խումբը կիրակի առավոտյան Էստո-Սադոկ գյուղից դուրս է եկել սարեր և չի վերադարձել: Գիշերվա ընթացքում որոնումները արդյունք չեն տվել։ Առավոտյան արդեն մոտ 200 մարդ էր փնտրում զբոսաշրջիկներին, ներգրավվել էին ձիավորների ջոկատներ ու ուղղաթիռ։

«Զբոսաշրջիկների խումբը կապ է հաստատել, բոլորը ողջ են։ Նրանք գտնվում են գետի մոտ։ Նրանց մոտ են ուղարկվել մի խումբ փրկարարների»,-ասել է Կրասնոդարի երկրամասի դատախազության ներկայացուցիչը։

Արագած լեռը բարձրացած արշավականներից 9–ը չեն կարողացել իջնել. օգնության է հասել ԱԻՆ-ը

Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել զբոսաշրջիկների անհետացման փաստով։ Քաղաքում օպերատիվ շտաբ է բացվել, որտեղ բացի փրկարարական ծառայություններից, ընդգրկվել են Սոչիի վարչակազմի և քաղաքային արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: