ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտռեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային և ձախ այտի արճիճե գնդակներից վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Հ.-ն է: Վերջինս վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզում:
Ոստիկանության Մաշտոցի և Արագածի բաժինների ծառայողները, համատեղ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ վնասվածքը պատճառել է նրա ընկերը՝ Ապարան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արթուր Խ.-ն, որը որսի ժամանակ անզգուշությամբ կրակել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանով:
Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է որսի սիրահարներին
Արթուր Խ.-ն հրավիրվել է ոստիկանության Արագածի բաժին, կատարվածի մասին տվել բացատրություն և բաց է թողնվել:
Կայքի տեղեկություններով` վիրավոր Արթուր Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Դուբայ Շոփ» ՍՊԸ հիմնադիր տնօրենն է:
Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը