«Աստղիկ» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է հրազենային վիրավորումով տղամարդու դի

Հրազենային վիրավորում ստացած ևս մեկ քաղաքացի գտնվում է հենց «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:10-ի մոտ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում տղամարդու դի կա: Ոստիկանները պարզել են, որ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել։

Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից. նա սկսել է արձագանքել բժիշկներին

Կայքը գրում է, որ հրազենային վիրավորում ստացած ևս մեկ քաղաքացի գտնվում է հենց «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: