ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․Հայաստանից Ռուսաստան են մեկնել ևս 364 ՌԴ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։
Նրանք սեպտեմբերի 6-7–ը ՌԴ են մեկնել Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա չվերթերով։
Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 8000 մարդ։
Մարտից կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանը և Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, փակել են ավիահաղորդակցությունները այլ երկրների հետ։ Բացառություն են միայն բեռնատար օդանավները, ինչպես նաև քաղաքացիներին արտերկիրներից իրենց բնակավայր վերադարձնելու նպատակով կազմակերպած չվերթերը։