ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնուն դուրս են բերել արհեստական կոմայից։ Լուրը հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը` հղում անելով Բեռլինի CHARITE կլինիկային, որտեղ և բուժում է ստանում Նավալնին։
Բժիշկների փոխանցմամբ` ռուս գործիչը արդեն սկսել է արձագանքել և կյանքի նշաններ ցույց տալ։ Սակայն նրանք դեռ վաղ են համարում Նավալնու առողջական վիճակին վերջնական գնահատական տալը։
Ռուսաստանը Բեռլինին կոչ է անում արագ արձագանքել Նավալնու վերաբերյալ հարցումներին. Զախարովա
Հիշեցնենք, որ Նավալնին հոսպիտալացվել էր օգոստոսի 20-ին Օմսկի հիվանդանոցում։ Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
Նավալնու վերաբերյալ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է