ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը վստահ է` հավաքականին առաջիկայում հաղթանակներ են սպասում։ Բայրամյանը նման կարծիք է հայտնել Instagram-ի իր էջում գրառում անելով և անդրադառնալով երեկ կայացած Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա խաղում Հայաստանի պարտությանը։
«Նորամուտ... Չէի պատկերացնում, որ այն այսպիսին կլինի, բայց ոչինչ, սա ֆուտբոլ է։ Պետք է առաջ գնալ։ Վստահ եմ, մեզ հաղթանակներ են սպասում»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 5-ին կայացած Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան մրցավեճում խաղի ելքը վճռեցին առաջին խաղակեսում մեր ընտրանու դարպասին նշանակված 11 մետրանոց երկու հարվածները: Էգզիան Ալիոսկին և Իլյա Նեստորովսկին ապահովեցին դաշտի տերերի հաղթանակը։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով:
«Տիգրան Մակեդոնացին» խոսեց հայերեն ու գնահատեց Հայաստան–Մակեդոնիա խաղը
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Էստոնիայի ընտրանուն: