Հայաստանի և Ռուսաստանի զինվորականներին քողարկել են պայմանական հակառակորդից

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները ծխային և աերոզոլային վարագույրներ են կիրառել Էրեբունի ռազմական օդանավակայանում ՝ պայմանական հակառակորդից քողարկելով երկու երկրների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Ալագյազ զորավարժարանում հայ և ռուս զինծառայողների մասնակցությամբ կայացել են երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժություններ։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

«Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը(РХБ) Ալագյազ զորավարժարանում երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում ապահովել  է մոտոհրաձիգների քողարկումը պայմանական հակառակորդի մարտական դրոնների հարվածներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌՔԿ մասնագետները ծխային և աերոզոլային վարագույրներ են կիրառել՝ պայմանական հակառակորդից քողարկելով երկու երկրների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան Էրեբունի ռազմական օդանավակայանում:

«Զորավարժության անցկացման տարածքում ՀՀ ՊՆ ստորաբաժանումների հետ համատեղ ՌՔԿ պաշտպանության ծխածածկույթի և աերոզոլային վարագույրի մասնագետները մոտ 10 հա տարածքում 2 ժամ շարունակ ապահովել են մոտոհրաձգային ստորաբաժանումների գաղտնիությունը: Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները կատարել են հետախուզություն, հաղթահարել պայմանականորեն վարակված տեղանքը, վերցրել են ջրի և հողի փորձանմուշներ, ինչպես նաև կազմակերպել են  պայմանական վարակման գոտում հայտնված անձնակազմի և ռազմական տեխնիկայի ապագազայնացում և ապաակտիվացում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքներին մասնակցում է ռուսական ռազմակայանի շուրջ հազար զինծառայող, ներգրավված է շուրջ 300 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա: