Հայ ամուսնուն թողել է երեխաների մոտ․ ինչպես է Աննա Խիլկևիչը մենակ հանգստանում. լուսանկար

Հայտնի ռուս դերասանուհին իր հետևորդներին է ներկայացրել Ալթայ ճամփորդության տպավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական կինոյի և հեռուստատեսության աստղ, «Ունիվեր» սերիալի դերասանուհի Աննա Խիլկևիչը երեխաներին թողել է ամուսնու՝ գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հոգածության ներքո և առաջին անգամ մեկնել է սոլո-ճամփորդության։ Հանգստի համար նա ընտրել է Ալթայը։  

Վերջին օրերին նա պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրում Instagram-ում և պատմում է, որ փորձում է ամրապնդել «Բարձրագույնի հետ կապը»։

«Լրիվ մենակ։ Դեպի Ալթայ։ Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում։ Շատ էի ուզում այցելել այս երկրամասը, բայց չէի կարծում, որ դա տեղի կունենա այսքան շուտ ու չէի պատկերացնում, որ մենակ կլինեմ։ Բաց աստղերն այլ կեպ դասավորվեցին... Շնորհակալություն սիրելի ամուսնուս, որ մնաց մեր փոքրիկների հետ։ Շատ լավ է, որ դու այդքան... համարձակ ես։ Ձեզ է՛լ ավելի շատ իմ սիրուց կբերեմ, բոլորիդ»,-մակագրել է նա լուսանկարը։

Դերասանուհու խոսքով՝ ինքը պատրաստվում է «մեդիտացիա անել, ականջ դնել ինքն իրեն և տեսնել բնության ստեղծած գեղեցկությունը»։ Նա նաև պատմում է ճամփորդության ընթացքում իր հետ տեղի ունեցող զվարճալի դեպքերի մասին։

Հայի գենն իրենն արեց. Աննա Խիլկևիչն առաջին անգամ ցույց է տվել փոքր դստերը

«Միայն տեսնեիք, թե ինչպես էի առավոտյան ժամը 6-ին գրեթե մեկ ժամ հեծանիվով, անձրևի տակ գնում «ուժի վայրը», բայց երբ հասա, պարզվեց`փակ է, դարպասներն առավոտյան 9-ին են բացում, և ես ևս մեկ ժամ հետ էի գալիս»,-գրում է Աննան։

Դերասանուհին հաճախ կրկնում է, որ իր ճամփորդության նպատակը հոգևոր վերելքն է։

«Ինքդ քեզ լսելու, Բարձրագույնի հետ կապն ամրապնդելու համար պետք է խլացնել անհանգիստ Միտքը, որը հաճախ ավելի շատ խանգարում է։ Այն ապրում է ժամանակի շրջանակներով սահմանափակված, թույլ չի տալիս կայանալ, համեմատում է, գնահատում, ստիպում է տառապել, կառչում է անցյալի փորձից և ապրում ապագայով, նա վախենում է և մեր վզին փաթաթում այդ վախերը...»,-խորհում է դերասանուհին։ Հիշեցնենք, որ Աննա Խիլկևիչը 2015թ-ին ամուսնացել է հայազգի ռուսաստանցի գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ։ Նույն տարում ծնվել է նրանց դուստրը՝ Արիանան։ Իսկ 2018թ-ի օգոստոսին լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ դուստրը՝ Մաշան։