Ավտովթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստը վիրավոր է

Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանին մարմնական վնասվածքով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դավոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է: