Երևանում դարձյալ կանգառ են ջարդել. հիմա ո՞ւմ նյարդերն են տեղի տվել

Տեսանյութում երևում է, թե աղբահանության ու սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակիցներն ինչպես են մաքրում կանգառի տարածքում թափված ապակու փշուրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանում դարձյալ կանգառ են ջարդել, այս անգամ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Տեղեկությունը հրապարակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի Facebook-յան էջում։

Սոցկայքում նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են հիմնարկի աշխատակիցները մաքրում կանգառի տաղավարի տարածքում թափված ապակու փշուրները։

Հրապարակումը զայրացրել է օգտատերերին։ Նրանք վիրավորական արտահայտություններ են գրել վանդալիզմի հեղինակների հասցեին։ Օգտատերերից մեկն էլ նշել է. «Հիմա ո՞ւմ նյարդերն են տեղի տվել»։

Բանն այն է, որ օրեր առաջ` օգոստոսի 31-ին, հայտնի դարձավ, որ կանգառներ են վնասվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Սեպտեմբերի 1-ին ոստիկանությունը հայտնեց, որ հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանի 36-ամյա բնակչի, և նա խոստովանել է, որ ամիսներ առաջ է վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել է կանգառների տաղավարների վրա։

Տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։

Զինվորների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևա՞նք են. ոստիկանությունը քննում է