Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Երևան ու դստեր հետ տեսանյութ հրապարակել

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը փոքրիկ Մոնթեայի հետ հիանում երևանյան շատրվաններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան։ Նա Facebook–ում տեսանյութ է հրապարակել, որում դստեր` երեքուկես ամսական Մոնթեայի հետ վայելում է գիշերային Երևանի շատրվանների գեղեցկությունը։

«Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս: Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»,– տեսանյութին կից գրել է Ռևազյանը։

Հիշեցնենք` այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը Դանիա է մեկնել ընտանիքի կողքին լինելու համար։ Նա ասել էր, որ իր ֆիզարձակուրդը պետք է սկսվեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշել էր փակել սահմանները, մեկնել է այդ երկիր` օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից։

Մայիսի 19–ին ծնվեց նրա առաջնեկը` Մոնթեան։

«Ինչ լուրջ ա»․ Տաթևիկ Ռևազյանը դստրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել