Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային

Ժամանակակից բուժսարքավորումների շնորհիվ երևանյան բուժկենտրոնի մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքը հասել է աշխարհի լավագույն կլինիկաների մակարդակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Մասնագետները կպարզեն` ինչպես է վարակն ազդել երեխաների, ուսուցիչների և ծնողների վրա

Սանկտ Պետերբուրգի Պոլեովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր, նյարդավիրաբույժ Վիլյամ Արամի Խաչատրյանը կենտրոնում կատարած վիրահատությունից հետո ասել է, որ հիմա Հայաստանի մանկական նյարդավիրաբուժությունն այս կենտրոնում այն մակարդակի է, ինչպես աշխարհի լավագույն կլինիկաներում է։

«Կենտրոնում ստանալու են բուժօգնություն՝ ամենաժամանակակից պահանջներով: Սա իսկապես մեծ հաղթանակ է, որին հասնել ամեն մեկը չի կարող: Անգամ առաջատար երկրների կլինիկաներից շատերը չէին կարող մտածել այս սարքավորումների մասին»,– ասել է Ռուսաստանից ժամանած բժիշկը։

ԲԿ–ի Facebook-յան էջում նաև լուսանկարներ են հրապարակվել էպիլեպսիայով հիվանդ պացիենտի վիրահատությունից, որտեղ երևում է, որ վիրահատությանը տեղի է ունենում միջազգային չափանիշներին համապատասխան, ներվիրահատական ՈՒՁՀ մոնիտորինգի և կորտիկոգրաֆիայի պայմաններում:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 200 հազար մարդ կա՞. փորձագետը հաշվարկներ է արել

Մասնագետների համոզմամբ` ժամանակակից տեխնիկան բուժկենտրոնի բժշկական թիմին նոր կյանքեր փրկելու հնարավորություն կտա, ինչպես լուսանկարներում արձանագրված վիրահատության դեպքում:

Նվաճեց Մոսկվան և հաղթեց COVID–ը. Գեորգի Մելքոնյանն ապրում է ՌԴ–ում` չմոռանալով Հայաստանը