Քիմ Քարդաշյանի ամուսինը նոր հայտեր է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցելու համար

Հայտնի երաժիշտը չի հրաժարվում ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու փորձերից։ Նա հայտեր է ներկայացրել 2 նահանգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, փաստաթղթեր է ներկայացրել Կենտուկիում և Միսիսիպիում որպես ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու մասնակցելու համար։

«Չեմ վիճի՝ Հիսուսն արքա է»․ Քանյե Ուեսթն ընդունել է իր ձախողումը

Ուեսթն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է նախագահական աթոռի մրցապայքարին մասնակցել որպես անկախ թեկնածու, քանի որ հանրապետականների կողմից արդեն իսկ առաջադրվել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

Կենտուկիի նահանգապետի գրասենյակի ղեկավար Մայքլ Ադամսը Twitter –ի իր միկրոբլոգում հրապարակել է Ուեսթի հայտնի լուսանկարը և նշել, որ իր աշխատակիցներն ուշադիր ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը, այդ թվում նաև 19 հազար ստորագրությամբ ստորագրահավաքի փաստաթուղթը` պարզելու համար` արդյոք Ուեսթի անունը կարելի է ընդգրկել քվեաթերթիկում, թե ոչ։

«Քանյեն ինձ հունից հանեց»․ Քարդաշյանի ամուսնու նոր կոշիկները զայրացրել են մուսուլմաններին

Ինչպես հայտնում է WJTV հեռուստաալիքը, Միսիսիպիի նահանգապետի աշխատակազմը ստացել է նաև ընտրություններին Ուեսթի մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը։ Երաժիշտը 1219 ստորագրություն է ներկայացրել ի աջակցություն իր առաջադրման։ Նրա հայտի վերաբերյալ որոշումն այդ նահանգում կկայացվի սեպտեմբերի 8-ին։

«Սիրում եմ քեզ, Մանֆրեդ»․ Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուեսթը Նյու Ջերսի նահանգում հետ է կանչել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր հայտը և հայտ ներկայացրել Լուիզիանա նահանգում։ Բանն այն է, որ ի տարբերություն մյուս նահանգների` Լուիզիանայում անկախ թեկնածուները հազար ստորագրություն ներկայացնելու կարիք չունեն քվեաթերթիկում իրենց անունը ներառելու համար։ Թեկնածուն պարզապես պետք է 500 դոլար անդամավճար մուծի։

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում Ուեսթը, որն անձի երկբևեռ (բիպոլյար) խանգարում ունի, բազմաթիվ հակասական հայտարարություններ է արել, կնոջն ու զոքանչին մեղադրել իրեն հիվանդանոց ուղարկելու փորձ անելու համար։ Ավելի ուշ ռեփերը ներողություն է խնդրել Քիմից։

Քանյե Ուեսթը համաշխարհային մասշտաբի ռեփեր է, դիզայներ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, «Գրեմմի» ամերիկյան հեղինակավոր երաժշտական մրցանակի մրցանակակիր։ Քանյեն և Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին, 4 երեխա ունեն` Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։

Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում