Մասնագետը պարզաբանել է` ինչու են մարդիկ հաճախ մոռանում վատը

Նյարդաբան Ռուստեմ Գայֆուտդինովը բացատրել է ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները և ասել, թե ինչու չարժե հիշել բոլոր բացասական իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Կազանի բժշկական համալսարանի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Ռուստեմ Գայֆուտդինովը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարդու ուղեղը պահպանում է ոչ միայն դրական, այլև բացասական հիշողությունները, բայց դրանք արգելափակված են:

Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը

Նրա խոսքով՝ մեզանից գրեթե յուրաքանչյուրը հավանաբար նկատել է, որ կյանքի ցանկացած շրջանից հիշողության մեջ են մնում առավելապես լուսավոր հիշողությունները, վատը հաճախ է մոռացվում։

Բայց բացասական հիշողություններն էլ են ընդմիշտ մնում մարդկային հիշողության մեջ, պարզապես դրանց «մուտքը» սահմանափակվում է պաշտպանական մեխանիզմներով։

Մասնագետի խոսքով` եթե կուտակված ամբողջ բացասական ֆոնը մշտապես հասանելի լիներ, ապա կխանգարեր ապրել, թույլ չէր տա հասնել հաջողությունների:

3 բեկումնային տարիք, երբ ծերությունը «վրա է տալիս». գիտնականների խորհուրդները

«Բացասական ապրումների պահերին մարդը խոցելի է բոլոր առումներով։ Ուղեղը պաշտպանական մեխանիզմներ է նախատեսել, որպեսզի ոչ թե կենտրոնանա բացասականի, այլ դրականի ու լավատեսականի ուղղությամբ։ Դա գիտակցության առանձնահատկությունն է, նրա գոյատևելու կարողությունը։ Դա հարմարվողական մեխանիզմ է», - ասել է Գայֆուտդինովը։

Նրա խոսքով ՝ եթե ջանանք, ապա կարող ենք ամեն ինչ հիշել՝ մանրուքներ, տեսողական, լսողական և մարմնական զգացողություններ։ Բայց մասնագետը կարծում է, որ ամեն ինչ հիշել պետք չէ` բացառությամբ հատուկ դեպքերի։

Ինչպես տարբերել որակյալ լուծվող սուրճը անորակից