Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկները հայերեն են խոսում. տեսանյութ

ՀՖՖ–ի հրապարակած տեսանյութում օտարերկրացի ֆուտբոլիստները փորձում են հայերեն բառեր ասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկներ Սոլոմոն Ուդոն և Վբեյմար Անգուլոն 5 տարի է` ապրում ու խաղում են Հայաստանում։ Երկու ֆուտբոլիստներն էլ որոշել են ցույց տալ` որքան են տիրապետում այն երկրի լեզվին, որի հավաքականի կազմ են հրավիրվել վերջերս։

ՀՖՖ–ի հրապարակած տեսանյութում ֆուտբոլիստներին տարբեր նկարներ և այդ նկարներում պատկերված առարկաների բացատրությամբ բառեր են ցույց տալիս։ Սոլոմոնն ու Վբեյմարը գուշակում են` ինչ առարկա է պատկերված նկարում, ընդ որում` հաճախ չեն սխալվում։

«Բաժակ, տուն, հեռախոս, մարզադաշտ», – վստահ ասում են հավաքականի նորեկները։ Զարմանքն էլ արտահայտում են խոսակցական հայերենով. «Էս ի՞նչ ա, արա»։

Սոլոմոն Իմե Ուդոն հանդես է գալիս Երևանի «Արարատ» թիմի կազմում, իսկ Վբեյմար Անգուլոն` «Գանձասար–Կապանի»։ Երկուսն էլ Հայաստանում խաղում են 2015 թվականից։

Որ ֆուտբոլիստն ինչ համարի տակ հանդես կգա Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերում