«Ես երկար չմտածեցի». սերբ դարպասապահը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Ֆուտբոլիստը «Արարատ» տեղափոխվելուց խոսել է թիմում խաղացող սերբերի հետ ու ընդունել առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Որ ֆուտբոլիստն ինչ համարի տակ հանդես կգա Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերում

«Երբ ստացվեց «Արարատ» տեղափոխվելու առաջարկը, ես երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին, և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը: Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է. Կապառոսը լավ խաղ է խոստանում

Ստեֆանովիչը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է մակեդոնական «Սիլեկս» և «Սկպոյե» ակումբներում, ինչպես նաև ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկները հայերեն են խոսում. տեսանյութ