ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախիպաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը վստահեցնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը:
Հիշեցնենք` նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 400` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց