ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է` ով է գողացել թոշակառու կնոջ դրամապանակը, որում 1 միլիոն դրամ և 121 դոլար է եղել։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են` սեպտեմբերի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 31-ի ժամը 18.00-ից սեպտեմբերի 3-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողացել են դրամապանակը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Գողը` տնից. Գյումրու դեպոյի փականագործը գիշերը փորձել է բարձր լարման էլեկտրամալուխ գողանալ
Բացատրական աշխատանքի արդյունքում նախկինում գողության համար դատապարտված 33-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 1-ին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, գողացել է նրա դրամապանակը, իսկ գումարը տվել է ընկերոջը պահելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ երիտասարդը ներկայացրել է գողացված գումարի մի մասը: Մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Նախապատրաստվում են նյութեր:
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը