11 մլն ռուբլիանոց հարսանեկան զգեստ. Ազիզան պատրաստվում է հայ գործարարի հետ հարսանիքին

Հայտնի երգչուհին ու հայազգի գործարարն իրենց հյուրերի համար շքեղ հանդիսություն են նախապատրաստում։ Իսկ հարսնացուի տոնական զգեստի մասին թերևս երկար կխոսեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Խորհրդային էստրադայի ու 90-ականների սեքս–խորհրդանիշ Ազիզայի ու մոսկվաբնակ հայ գործարար Դավիթ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը կանցնի արևելյան ճոխությամբ։

Ինչպես հայտնում է ռուսական «Սոբեսեդնիկը», ամենահամեստ հաշվարկով` հարսանեկան արարողությունը 270 000 դոլար կարժենա։

Ազիզայի հարսանեկան զգեստը կարելու է հայտնի դիզայներ Անիկա Կերիմովան։

«Նախապես մենք ծրագրում էինք զգեստի զարդարման համար 17 կգ Սվարովսկու քարեր օգտագործել, բայց Ազիզան դա քիչ համարեց։ Զգեստի վերջին փորձի ժամանակ նա խնդրեց քարերն ավելացնել։ Հիմա արդեն զգեստի ձևավորման համար միջին հաշվով 60 կգ թանկարժեք քարեր կօգտագործվեն»,– հայտնել է դիզայները։

Նա նաև նշել է, որ Ազիզայի զգեստն ավելի շատ ոչ թե հարսանեկան հագուստ է, այլ արվեստի ստեղծագործություն, որի նախադեպն աշխարհում չկա։ Սվարովսկու քարերով է զարդարվելու երկար, առանձնացող փեշը։

Կերիմովան համոզված է, որ Ազիզայի զգեստը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում։

«Այդ շքեղ զգեստը շուրջ 11 մլն ռուբլի կարժենա։ Երգչուհին վստահ է, որ հարսանեկան հանդիսությունն անցնելու է ամենաբարձր մակարդակով»,– գրում է պարբերականը։

Ծառուկյանները «թագավորական» հարսանիքի են պատրաստվում. «Հրապարակ»

Նշենք, որ արարողությունը տեղի է ունենալու Մոսկվայի մարզում, հրավիրվել է շուրջ 600 մարդ։ Ըստ մամուլի` երգչուհին հյուրասիրության համար 50 կգ սև ձկնկիթ է պատվիրել։ Իսկ ուտեստների մեծ մասը հատուկ չվերթով Ռուսաստան է բերվելու Ուզբեկստանից։ Հարսանիքը նախանշված է սեպտեմբերի վերջին։

Անօժիտ աղջիկ չէր ուզում, բայց... Մոսկվայում ղրղզստանցին փախցրել է հարսնացուին

56-ամյա երգչուհի Ազիզան ու միլիոնատեր Դավիթ Գրիգորյանն ավելի քան կես տարի հանդիպում են։ Ընդ որում` հայազգի գործարարը 11 տարով փոքր է իր ապագա կնոջից։ Գրիգորյանը ատամնաբուժարանների հայտնի ցանցի սեփականատերն է։

Sputnik Արմենիան նախկինում գրել էր, որ երգչուհու և հայ գործարարի հարսանիքը քիչ էր մնում չեղարկվեր այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանի նախկին ընկերուհին հայտարարել էր, որ հղի է։

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա