Եվս 200 մարդ Երևանից ու Գյումրիից Ռուսաստան են մեկնել

Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է, հերթական խումբը ՌԴ է տեղափոխվել երկու չվերթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ 214 քաղաքացիներ Երևանից և Գյումրիից իրականացված հատուկ չվերթերով մեկնել են Ռուսաստան։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր իրականացվել են Երևան-Եկատերինբուրգ և Գյումրի-Մոսկվա չվերթերը։

Ընդհանուր առմամբ մինչ այսօր արտակարգ դրության շրջանում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 7495 քաղաքացի։

Մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, դադարեցրել է ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ։ Բացառություն են միայն բեռնատար օդանավները, ինչպես նաև քաղաքացիներին այլ երկրներից վերադարձնելու նպատակով կազմակերպվող չվերթերը։