Հանուն համազգային նպատակների ու հայրենիքի հզորացման. ԱԺ նոր պատգամավորը երդվեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան եկած Ստեփան Ստեփանյանը փոխարինում է Մանե Թանդիլյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր արտահերթ նիստի մեկնարկին ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանին` հաջողություն մաղթելով նրան ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում։

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` մանդատ ստացած նոր պատգամավորն ԱԺ ամբիոնից երդվեց աշխատել «հանուն համազգային նպատակների ու հայրենիքի հզորացման ու բարգավաճման»։

Հիշեցնենք` Ստեփան Ստեփանյանը փոխարինում է պատգամավորական մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանին։

Օգոստոսի 14-ին Թանդիլյանը հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորի մանդատը։
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N29 միջնակարգ դպրոցը:

Հայտնի է` ով կփոխարինի Մանե Թանդիլյանին Ազգային ժողովում

2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:

2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում, ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարվեց իր լիազորություններից