Պրիմորյեում «Մայսակ» թայֆունի պատճառով արտակարգ իրավիճակ է. կան զոհեր և տուժածներ

«Մայսակ» թայֆունի հիմնական հարվածը եղել է Պրիմորյեի հարավ-արևմուտքի վրա, որտեղ տուժել է 70 համայնք, ավելի քան 150 հազար մարդ մնացել են առանց էլեկտրական հոսանքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պրմորյեի Շկոտովսկի շրջանի երկու ավաններում «Մայսակ» թայֆունի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարված, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի իշխանություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ«Մայսակ» թայֆունի հիմնական հարվածը եղել է Պրիմորյեի հարավ-արևմուտքի վրա, որտեղ տուժել է 70 համայնք, ավելի քան 150 հազար մարդ մնացել է առանց էլեկտրական հոսանքի։ Երեք մարդ զոհվել է, տուժել են 55-ը։

ԱՄՆ-ում մոլեգնած «Հաննա» փոթորիկը քանդել է «Թրամփի պատի» մի հատվածը. տեսանյութ

Առավել բարդ իրավիճակ է Նախոդկայում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված, Շկոտովսկի, Պարտիզանսկի, Նադեժդինսկի, Խասանսկի շրջաններում, Արտեմում և Վլադիվոստոկում։ Փոթորիկը էլեկտրամատակարարման ցանցերում բազմաթիվ վթարների պատճառ է դարձել, տուժել են տների տանիքներն ու ճակատամասերը, մի շարք ճանապարհներին ընկած ծառերն արգելափակել են տրանսպորտային հաղորդակցությունը, արձանագրվել են ջրի անջատման դեպքեր։

«Շկոտովսկի շրջանի Նովոնեժինո և Պոդյապոլսկոյե ավաններում արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշում է կայացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պրիմորյեում «Մայսակ» թայֆունի հետևանքների վերացման մեջ ներգրավված են գրեթե հինգ հազար մարդ և մոտ երկու հազար միավոր տեխնիկա:

«Վերականգնման աշխատանքներում ներգրավված է 4944 մարդ, 1759 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 91 բուլդոզեր, ինչպես նաև 87 նավարկային փոխադրամիջոց։ Աշխատանքների հիմնական պրոֆիլը հոսանքազրկված օբյեկտներում, այդ թվում՝ բնակելի շենքերում էլեկտրամատակարարման վերականգնումն է, ծառերի մաքրումը և տանիքների վերականգնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ երկրամասի Քաղպաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության հղումով։

Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ

Վլադիվոստոկում փոթորկի ուժով քամին հասել է 40մ/վ առավելագույն արագության, հրվանդանային կայանները 43մ/վ արագությամբ քամու պոռթկումների են արձանագրել։ Զոլոտոյ Ռոգ ծովախորշի և Ռուսկի կղզու կամուրջներն ամբողջությամբ փակ են։ «Մայսակ» թայֆունի առաջացրած մրրիկը Վլադիվոստոկում ավելի քան 300 ծառ է արմատախիլ արել, ընդհատվել է քաղաքի կենտրոնի էլեկտրամատակարարումը։