Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն

Երեք օր անընդմեջ Երևանի ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Մոսկվայից դեպի Երևան 3 չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ամսի 12-ի չվերթը, որը նախատեսված է ժամը 17:00-ին, կիրականացնի «Red Wings» ընկերությունը։

Սեպտեմբերի 13-ի չվերթը կկայանա 15:30-ին, կիրականացնի «Nord Star» ընկերությունը։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին կայանալիք չվերթը կրկին կիրականացնի «Nord Star» ընկերությունը։

Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց. ՀՀ քաղաքացիները պահանջում են բացել ՌԴ–ի հետ սահմանը

Տոմսերը կարելի է գնել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։

Տոմսի արժեքը 14 հազար 700 ռուբլի է:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։

Ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարող. Ալեն Սիմոնյանը` ՌԴ մեկնել ցանկացողներին