Մեկ չվերթ չեղարկվել է. սեպտեմբերին ո՞ր ուղղություններով են նոր թռիչքներ լինելու

Հայաստանի քաղաքացիական ավիացիան հրապարակել է առաջիկա չվերթերի ժամանակացույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 7-ին նախատեսված Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը, որը պետք է իրականացներ «Aircompany Armenia» ավիաընկերությունը, չեղարկվել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը (մեկնում 09:00, ժամանում 15:45):

Եվս 200 մարդ Երևանից ու Գյումրիից Ռուսաստան են մեկնել

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ Middle East ավիաընկերությունը սեպտեմբերի 19-ին, 22-ին և 26-ին կիրականացնի Բեյրութ-Երևան–Բեյրութ չարտերային չվերթը (ժամանում` 16:45, մեկնում` 17։45):

«Qatar Airways» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին և 27-ին կիրականացնի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը (ժամանում` 00:50, մեկնում` 03:00):

«Nord Star» ընկերությունը սեպտեմբերի 8-ին և 11-ին կիրականացնի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը (ժամանում` 14:50, մեկնում` 15:50):

«Armenia Airways» ավիաընկերությունը սեպտեմբերի 8-ին կիրականացնի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը (մեկնում` 09:00, ժամանում` 13:00):

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

«Aeroflot» ավիաընկերությունը սեպտեմբերի 17-ին և 24-ին կիրականացնի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը (ժամանում` 13:15, մեկնում` 14:45):

«Alrosa» ընկերությունը սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացնի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը (ժամանում` 15:50, մեկնում` 16:50):

«Aeroflot» ավիաընկերությունը սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին կիրականացնի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը (ժամանում` 22:15, մեկնում` 23:45):

Լարսում մնացած հայերից 3-ը Երևան կմեկնեն Մինվոդիից, տոմսերը հյուպատոսն է գնել

«Nord Star» ընկերությունը սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացնի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը (ժամանում` 19:20, մեկնում` 20:40):

Նույն ընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթ կիրականացնի նաև սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին (ժամանում` 14:50, մեկնում` 16:10):

«Ural» ավիաընկերությունը սեպտեմբերի 8-ին և 10-ին կիրականացնի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը (ժամանում` 16:15, մեկնում` 17:15):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին, որոնց մասին տեղեկություն կարելի է ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով։ 

Հայաստանի կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում