ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավորների «ընդհատակ անցնելուն»` բացահայտելով դրա պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու:

ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատվել է. հայտնի է` ով կփոխարինի նրան

«Նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել և այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել, պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն»,–գրում է թերթը:

«Ժողովրդի» տեղեկություններով` հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում:

ԲՀԿ-ի համար անակնկալ էր Բագրատյանի որոշումը

«Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականները ևս լքեն խմբակցությունը ու կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեև, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: