Վենետիկի կինոփառատոնից մինչև «Միջազգային բանակային խաղեր». շաբաթվա տպավորիչ կադրերը

Sputnik

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ կյանքը շարունակվում է։ Նոր վարակի հետ կապված մտահոգությունները կարծես թե երկրորդ պլան են մղվել տարբեր քաղաքական իրադարձությունների ճնշման տակ։

Օրվա կադր. փողոցային երաժիշտը շոկոլադե սալիկ է նվիրում ԱԻՆ ենթասպային և շնորհավորում նրան

Օրինակ՝ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո լարվածությունը պահպանվում է։  Մինսկում շարունակվում են քվեարկության արդյունքների դեմ բողոքողների ակցիաները։

Սակայն մարդիկ հոգնել են վախենալուց և ուզում են դրական իրադարձություններով լի նորմալ կյանք վերադառնալ։

Սեպտեմբերի 1-ին մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցեց «Հիշել, նշանակում է իմանալ» համառուսաստանյան բաց դասին, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։

Տարածաշրջանային հակամարտություններն ազդում են միջազգային անվտանգության վրա․ Տոնոյան

Կարանտինի ընթացքում շատերը կարոտել էին նաև մշակութային միջոցառումները։ Եվ ահա սեպտեմբերի 2-ին Վենետիկում կայացավ 77-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Մեծ միջոցառումներ են կազմակերպվել նաև ռազմական ոլորտում։ Օրինակ` «Միջազգային բանակային խաղեր-2020»–ի շրջանակում միջազգային մրցումներ են անցկացվում ԱՊՀ մի շարք երկրներում` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ուզբեկստան, Ադրբեջան։

Հայաստանը սեպտեմբերի 4-ին նշում է ԱԻՆ–ի աշխատակիցների օրը։ Հանրապետությունում ակնածանքով են վերաբերվում փրկարարներին, որոնք դժվար իրավիճակներում առաջինն են օգնության հասնում։

Sputnik Արմենիայի լուսանկարների ընտրանիում կտեսնեք ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների կադրերը։

1 / 31
Մոդել Թեյլոր Հիլը Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը
2 / 31
Փողոցային երաժիշտը շոկոլադե սալիկ է նվիրել ԱԻՆ աշխատակցին (2020 թվականի սեպտեմբերի 4), Երևան
3 / 31
Շիաները Պակիստանում «Աշուրա» տոնի ժամանակ փորձում են դիպչել սպիտակ ձիուն
4 / 31
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում՝ իր նստավայրի մոտ
5 / 31
Մինսկում բողոքի ակցիայի մասնակից
6 / 31
Նովոսիբիրսկի մարզի միջին դպրոցի աշակերտուհին սեպտեմբերի 1-ին գնում է տոնական դասին
7 / 31
Իլյուզիոնիստ Դևիդ Բլեյնը «Համբարձում» հնարքի ժամանակ
8 / 31
Սու-35Ս կործանիչը մերձմոսկովյան «Կուբինկա» օդակայանում «Բանակ-2020» միջազգային ֆորումի շրջանակում ցուցադրական թռիչք է իրականացնում
9 / 31
Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է «Հիշել, նշանակում է իմանալ» համառուսաստանյան բաց դասին
10 / 31
Իպե ծառը ծաղկում է, Բրազիլիա
11 / 31
Կինը ազգային գվարդիայի զինվորին ծաղիկ է նվիրում Վիսկոնսինում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ
12 / 31
Կատուն և ձկնորսն իր որսով Գազայի նավահանգստում
13 / 31
Կանանց բողոքի ակցիա Մինսկում
14 / 31
Կալկուտայում կորոնավիրուսի բռնկման դեմ կիրառված ցերեկային մեկուսացման ժամանակ փակ «գրախանութների» դիմաց քնած տղամարդ
15 / 31
Չինաստանում դպրոց գնացած երեխան հորանջում է
16 / 31
Կոլումբիայում աշխատողն ախտահանում է Սիպակիրայի աղի տաճարը և ստորգետնյա եկեղեցին
17 / 31
Extinction Rebellion խմբի ակտիվիստները Լոնդոնում
18 / 31
Կարիբյան պարուհին Նոթինգ Հիլում՝ աշխարհում առաջին թվային կառնավալի ժամանակ
19 / 31
«Տանկային բիաթլոն 2020» մրցույթի շրջանակում Սերբիայի զինծառայողների թիմի Т-72Б3 տանկը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում
20 / 31
ՌԴ ԶՈւ զինծառայողները մասնակցում են «Բանակային հետախուզության գերազանցիկներ 2020» մրցույթին
21 / 31
Բուժաշխատողը Հնդկաստանի բնակելի թաղամասերից մեկում կնոջից կորոնավիրուսի նմուշառում է անում
22 / 31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրանում է Air Force One–ի ինքնաթիռը, Ուիլմինգթոնի միջազգային օդանավակայան, Հյուսիսային Կալիֆոռնիա
23 / 31
Բեյրութում ցուցարարների և ուժայինների բախումների մասնակիցները
24 / 31
Կազանում անցկացվող «Հերոսների մրցարշավի» մասնակիցները
25 / 31
Բլոգեր Իռա Բլանը Մոսկվայում՝ GlamourInfluencersAwards 2020 մրցանակաբաշխությանը
26 / 31
Կազանում քաղաքի օրվան նվիրված տոնական հրավառություն
27 / 31
Միգրանտները Միջերկրական ծովում՝ փրկարարական նավի վրա
28 / 31
Ամբարտակների փլուզում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում
29 / 31
Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի դիմակով տարբերակի գրաֆիտի
30 / 31
Երգչուհի Մայլի Սայրուսը MTV Video Music Awards 2020–ի ելույթի ժամանակ
31 / 31
Անցորդները Նովոսիբիրսկի մարզի Վյունի գյուղում առավոտյան մառախուղի ժամանակ