ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։ Դրանցում երևում է, որ Քարդաշյանը փորձել է Thierry Mugler լյուքսային բրենդի վինտաժային զգեստները։ Նրան միանգամից մի քանի հագուստ են տրամադրել։
«Ինձ համար պատիվ է փորձել այնքան շատ տարբեր հագուստներ և կիսվել կախարդական մոդելների լուսանկարներով։ Սիրում եմ քեզ, Մանֆրեդ», – գրել է Քարդաշյանը։
Քիմի նկարները մի քանի ժամում երկու միլիոն հավանում են ստացել, հազարավոր մեկնաբանություններ կան արդեն։
««Քիմ, տարեցտարի ջահելանում ես», «Ինչ էլ հագնես, քայլող էրոտիկա ես», «Գժվում եմ, երբ առանց մեյքափի ես»»,– գրել են նրա հետևորդները։
39–ամյա Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղ է, գործարար, մոդել։ Քարդաշյանն ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, նրանք չորս երեխա ունեն։
Քիմը երկու անգամ եղել է պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ 2015-ին նա Հայաստան էր եկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, 2019-ին` WCIT ֆորումին մասնակցելու համար։
«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը