Կրակոցներ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է

Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։

Երևանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։

Կայքի տեղեկություններով` վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։

Վիրավորներից մեկը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն, «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է։

Ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ 3 ահազանգ են ստացել։ 

«Առաջին ահազանգը ստացել ենք 14։40–ին` այն մասին, որ Երևանի Հալաբյան 57, 53 շենքերի մոտ վիրավոր կա, որն արնաքամ է լինում։ Երկրորդ ահազանգը ստացել ենք ժամը 15։00–ին` հիվանդանոցից։ Հայտնել են, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով մարդ է տեղափոխվել։ Նույն բովանդակությամբ մեկ այլ ահազանգ էլ ստացել ենք 15։40–ին` մեկ այլ հիվանդանոցից»,–նշեցին ոստիկանությունից։

Ոստիկաններն ու քննիչները Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր:

Կրակոցներ Նաբերեժնի Չելնիի հայկական ռեստորանում. միջադեպին խառն են մահմեդականներ