ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ կանցկացնի. ինչ է նախատեսված

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները Հայաստանի տարածքում կանցկացվեն աշնանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը։ Ինչպես հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, զորավարժությունները կկանցկացվեն աշնանը։

Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

 «ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ անցկացվող «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են հավաքական անվտանգության կազմակերպության Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ օպերացիայի նախապատրաստման և  անցկացման հարցերի մշակում», – նշել են մամուլի ծառայությունում։

Զորավարժության ղեկավարումը հանձնարարված է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետին։

Բացի այդ, նախատեսվում է աշնանը «Որոնում 2020» հետախույզների զորավարժություններ անցկացնել, որոնց ընթացքում, Կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շահերից ելնելով, կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների ուժերով և միջոցներով հետախուզումը կազմակերպելու և վարելու հարցերը։

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։