Դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է, որ մահացու վթարի մեղավորն ինքն է

Դերասանը խոստովանական խոսք է ասել դատարանի դահլիճում։ Ավելի վաղ փաստաբան Էլման Փաշաևն ասել էր, որ իր պաշտպանյալը նման մտադրություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՃՏՊ–ի քրեական գործով անցնող դերասան Միխայիլ Եֆրեմովը խոստովանել է, որ Սադովոյե կոլցոյում տեղի ունեցած պատահարի մեղավորն ինքն է։

«Ես հայտարարություն ունեմ։ Հարգելի դատավոր, ես ընդունում եմ մեղքս», – հայտարարել է դերասանը դատարանում։

Ի սկզբանե նա խոստովանել էր, որ ինքն է մեղավոր, հետո պաշտպանական կողմը փոխել էր մարտավարությունը և որոշել, որ նա առժամանակ չխոսի այդ մասին։

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կնոջ դիակը մեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա է եղել

Դերասանի խոստովանությունից հետո ելույթ է ունեցել դատախազը և նշել, որ Եֆրեմովի մեղավորությունն ապացուցված է։

«Հաջողվել է հստակ պարզել ՃՏՊ–ի ժամանակագրությունը։ Այն տեղի է ունեցել բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Նա ճաշից հետո մտել է «Ուլիս» բար, ավելի քան կես ժամ մնացել է այնտեղ, տաքսի կանչելու կամ սթափ վարորդի ծառայությունից օգտվելու փոխարեն ամբաստանյալը գիտակցաբար նստել է սեփական մեքենայի ղեկի դիմաց», – ասել է նա։

Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից

Եֆրեմովի նկատմամբ հարուցած քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։

Ինչ տեսք ունի Վրաստանում միկրոավտոբուսի սարսափելի վթարի վայրը․ տեսանյութ

«Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց մահացել է հիվանդանոցում։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։

Եֆրեմովը տնային կալանքի տակ է, նրան 5-12 տարվա ազատազրկում է սպառնում։

Ողբերգական վթար Գյումրիում. մեքենան այրվել է, 24-ամյա վարորդը` տեղում մահացել