ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում` «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, մեկ մարդ մահացել է, 4-ը` տեղափոխվել բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է սեպտեմբերի 2-ին` ժամը 19:38-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սրբուհի Հ․-ն (ծնված 2014 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Համլետ Հ․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։
Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ հետիոտնը տեղում մահացել է
Փրկարարները վարորդին և Սուսաննա Ա․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ։ Բժիշկները Կարեն Հ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Համլետ Հ․-ինը և Սուսաննա Ա․-ինը՝ կայուն ծանր, իսկ Սրբուհի Հ․-ինը՝ բավարար։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա՝ ձորակից, դուրս են բերել Սրբուհի Հ․-ի (ծնված 1961 թ․) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարորդն ու Սուսաննա Ս–ն մահացել են հիվանդանոցում։
Փրկարարները կնոջ դի են բերել դուրս Բաղրամյան գյուղի ջրանցքից