Եվս 218 քաղաքացի Հայաստանից մեկնել են Ռուսաստան

Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է, հերթական խումբը ՌԴ է տեղափոխվել երկու չվերթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Եվս 218 Ռուսաստանի քաղաքացի Հայաստանից Ռուսաստան են մեկնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Նրանք սեպտեմբերի 3-ին ՌԴ են մեկնել Երևան-Սոչի և Երևան-Մոսկվա չվերթերով։

Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել  ընդհանուր առմամբ 7281 մարդ։

Մարտից կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանը և Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, փակել են ավիահաղորդակցությունները այլ երկրների հետ։ Բացառություն են միայն բեռնատար օդանավները, ինչպես նաև քաղաքացիներին արտերկիրներից իրենց բնակավայր վերադարձնելու նպատակով կազմակերպած չվերթերը։

Առաջիկա օրերին չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Ռուսաստան և Բելառուս