ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Ռուս զինվորականները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցած թիմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Հայաստան հուշարձանի մոտ ծաղիկներ և պսակներ են խոնարհել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթի մասնակիցներն են։ «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից։
«Տիեզերքի, լռության ու Հայաստանի մասին»․ մեր երկիր այցելած Սաշա Զայցևան ալբոմ է թողարկել
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան: