Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը

Հարուստ աստղերի վարկանիշում ներառվել են նաև այլ հայտնիներ` մոդելներ, երգիչներ, մարզիկներ և դերասաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի ռեփեր, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթն ու հեռուստաաստղի քույրը` Քայլի Ջեները զբաղեցնում են բարձր վարձատրվող հայտնիների վարկանիշի առաջին երկու հորիզոնականները։ Վարկանիշը կազմել է Forbes պարբերականը։

Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում

Հարուստ աստղերի վարկանիշում ներառվել են նաև այլ հայտնիներ` մոդելներ, երգիչներ, մարզիկներ և դերասաններ։ Առաջին հորիզոնականում Քիմ Քարդաշյանի քույրը, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր Քայլի Ջեներն է, որի տարեկան եկամուտը 590 մլն դոլար է կազմում։

Քանյե Ուեսթը զբաղեցրել է երկրորդ տեղը 170 մլն դոլար եկամուտով։ Ուեսթի ֆինանսական վերելքը կապված է Yeezy սպորտային կոշիկների ապրանքանիշի հաջողություններով։

«Ով է ում հրել»․ Քիմ Քարդաշյանի դուստրերը զվարճացրել են նրա բաժանորդներին

Ամենահարուստ հայտնիների եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106,3 մլն դոլար կարողությամբ։

Տասնյակում են ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն (105 մլն դոլար), Լիոնել Մեսսին (104 մլն դոլար), Նեյմարը (95,5 մլն դոլար), ինչպես նաև Դուեյն «Սկալա» Ջոնսոնը (87,5 մլն դոլար):

«Քանյեն ինձ հունից հանեց»․ Քարդաշյանի ամուսնու նոր կոշիկները զայրացրել են մուսուլմաններին