Covid-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով 61 ընկերություն դրամաշնորհ կստանան

Պարզվում է` 17-րդ ծրագրով հատկացված գումարն ամբողջությամբ չի սպառվել, նախարարությունն առաջարկում է այն ուղղել մեկ այլ ծրագրի իրականացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ հերթական որոշումը կայացվեց։

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը հայտնեց, որ որոշման ընդունումը բխում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառման տրամաբանությունից, որով աջակցություն է տրամադրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած դժվարությունների հետևանքը չեզոքացնելու ու աշխատատեղերը պահպանելու համար։

Այս ծրագրով հատկացված գումարը, պարզվում է, ամբողջությամբ չի սպառվել, ու նախարարությունն առաջարկում է այն ուղղել մեկ այլ ծրագրի իրականացմանը, որտեղ պահանջարկն ավելի մեծ է։

Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը

«Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է 2020 թվականի պետական բյուջեով հաստատված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակներում, անհրաժեշտ է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ»,– ասաց փոխնախարարը:

Նշենք, որ ընդունված որոշմամբ նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել շուրջ 61 ընկերության, բայց հայտերի թիվը, Մելիքյանի խոսքով, շատ ավելին է։

Հայաստանի մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով